ՀՀ կենտրոնական բանկի համար տպող բազմաֆունկցիոնալ սարքավորում ձեռքբերելու նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-023 ծածկագրով գնանշման հարցման կազմակերպման մասին
ՀՀ կենտրոնական բանկի համար տպող բազմաֆունկցիոնալ սարքավորում ձեռքբերելու նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-023 ծածկագրով գնանշման հարցման կազմակերպման մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կազմակերպում է գնանշման հարցում՝ բանկի կարիքների համար տպող բազմաֆունկցիոնալ սարքավորում ձեռքբերելու նպատակով:
Գնանշման հարցմանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք բավարարում են սույն հայտարարությամբ և հրավերով սահմանված որակավորման չափանիշներին և ունեն գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, տեխնիկական և ֆինանսական միջոցներ:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով թղթային ձևով, ՀՀ կենտրոնական բանկ՝ ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյանի փողոց 6 հասցեով (Դրամարկղի մուտք), հեռ. 093 664863, 099 423758:
Մասնակիցները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև 2022թ. հունիսի 30-ին ժամը 16-00-ն:
Հայտերի բացման նիստը տեղի կունենա ՀՀ կենտրոնական բանկում` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան փողոց 6 հասցեով, 2022թ. հունիսի 30-ին ժամը 16-00-ին:
Գնանշման հարցման արդյունքների ամփոփման նիստը հրավիրվում է 2022թ. հուլիսի 7-ին ժամը 16-00:
Մրցույթի հրավերը հրապարակված է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում (www.cba.am): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ կենտրոնական բանկի Գնումների համակարգման ծառայություն, էլ. Փոստ՝ procurement@cba.am:
06․06.2022թ.
ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն