ՀՀ կենտրոնական բանկի հիմնական միջոցների գույքագրման աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-024 ծածկագրով բաց մրցույթի կազմակերպման մասին

ՀՀ կենտրոնական բանկի հիմնական միջոցների գույքագրման աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-024 ծածկագրով բաց մրցույթի կազմակերպման մասին
 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարում է բաց մրցույթ՝ Ռադիոհաճախականության նույնականացման (RFID) կիրառմամբ` ՀՀ Կենտրոնական բանկի հիմնական միջոցների գույքագրման աշխատանքներ ձեռքբերելու նպատակով:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք բավարարում են սույն հայտարարությամբ և հրավերով սահմանված որակավորման չափանիշներին և ունեն գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, տեխնիկական և ֆինանսական միջոցներ:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով: թղթային ձևով, ՀՀ կենտրոնական բանկ` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյանի փողոց 6 հասցեով (Դրամարկղի մուտք, ժամը 13:00-ից 14:00-ը ընդմիջում), հեռ. 093 664863, 099 423758:

Մասնակիցները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև 2022թ. Օգոստոսի 25-ը ժամը 16:00-ն:

Հայտերի բացման նիստը տեղի կունենա ՀՀ կենտրոնական բանկում` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան փողոց 6 հասցեով, 2022թ. Օգոստոսի 25-ին ժամը 16-00-ին:

Մրցույթի արդյունքների ամփոփման նիստը հրավիրվում է 2022թ. Սեպտեմբերի 1-ին ժամը 16:00:

Մրցույթի հրավերը հրապարակված է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում (www.cba.am): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ կենտրոնական բանկի Գնումների համակարգման ծառայություն, էլ. Փոստ՝ procurement@cba.am:

ՀՀ Կենտրոնական բանկի հիմնական միջոցների գույքագրման աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-024 ծածկագրով բաց մրցույթի կազմակերպման մասին


15.07.2022
ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն