Զգուշացում Immediate Fortune ներդրումային ընկերության վերաբերյալ

04.07.2024

Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կենտրոնական բանկի կողմից ձեռքբերված տեղեկությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից ստացվող ահազանգերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Անմիջական Հաջողություն Արմենիա (Immediate Fortune) անվանումով ներկայացող ընկերությունն իր կողմից բացված կայքէջերի և հեռախոսազանգերի միջոցով ներգրավում է դրամական միջոցներ՝ հանդես գալով տրամադրված դրամական միջոցների դիմաց եկամուտ ստանալու հրապարակային առաջարկով:

Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից նշված ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս:

Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք զգոն լինել և օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններից, որոնց ցանկին և իրականացվող գործունեության տեսակներին կարող եք ծանոթանալ Կենտրոնական բանկի կայքում՝ https://www.cba.am,   «Ֆինանսական համակարգ և վերահսկողություն» բաժնում: 

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: