Հայաստանի Հանրապետությունը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վիճակագրական համակարգին` Տվյալների տարածման հատուկ չափորոշիչին (ՏՏՀՉ, անգլ. SDDS) անդամակցել է 2003թ. նոյեմբերի 7-ին, որը հնարավոր է դարձնում մասնակից երկրների վիճակագրության կազմումը միասնական չափանիշների հիման վրա: Տվյալների տարածման հատուկ չափորոշիչի հիմնական նպատակը համաշխարհային կապիտալի շուկաներին մասնակցություն ունեցող կամ մասնակցություն փնտրող անդամ երկրներին օժանդակելն է` իրենց տնտեսական և ֆինանսական վիճակագրությունները միջազգային չափանիշների համապատասխան հանրությանը ներկայացնելու միջոցով:
ՀՀ կենտրոնական բանկը, Հայաստանի` ՏՏՀՉ-ին անդամակցության շրջանակներում, պատասխանատու է տնտեսության ֆինանսական հատվածի վիճակագրության և արտաքին հաշիվների վիճակագրության համար: Այն ընդգրկում է ՀՀ կենտրոնական բանկի և ավանդային կազմակերպությունների հաշվեկշռային ցուցանիշները, տոկոսադրույքները, փոխարժեքները, միջազգային պահուստները և արտարժութային իրացվելիությունը, վճարային հաշվեկշիռը, միջազգային ներդրումային դիրքը և արտաքին պարտքը: Այս ցուցանիշների վերաբերյալ մեթատվյալները տեղադրված են ԱՄՀ-ի Տվյալների էլեկտրոնային տարածման տեղեկագրում www.dsbb.imf.org , իսկ վիճակագրական տվյալները` սույն էջում և Ամփոփ տվյալների ազգային էջում (NSDP) :
Տվյալները հրապարակվում են սահմանված ժամկետներում և պարբերականությամբ համաձայն Հրապարակման ժամանակացույցի :