«ՖԻՆԲՈՔՍ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին

Հայտարարություն
ՀՀ կենտրոնական բանկի կողմից կիրառված պատասխանատվության միջոցի վերաբերյալ

 

Թույլ տրված խախտումը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից իրականացվել է «ՖԻՆԲՈՔՍ» ՓԲԸ-ի (լիցենզիա՝ թիվ 27, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մարո Մարգարյան 2/4) (այսուհետ՝ Ընկերություն) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ներհատուկ ռիսկի, կառավարման որակի գնահատում:
Գնահատման արդյունքներով արձանագրվել են Ընկերության կողմից թույլ տրված՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և վերջինիս հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով սահմանված որոշ պահանջների խախտումներ:

Խախտման համար կիրառված պատասխանատվության միջոցը
Խախտումը թույլ տալու համար Ընկերության նկատմամբ կիրառվել է 2,100,000 (երկու միլիոն հարյուր հազար) ՀՀ դրամի չափով տուգանք, ինչպես նաև նախազգուշացում՝ խախտումներն սահմանված ժամկետում վերացնելու, ինչպես նաև ձեռնարկված միջոցառումների և դրանց արդյունքների վերաբերյալ Կենտրոնական բանկ 5-օրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնելու հանձնարարականով։

Տեղեկատվություն պատասխանատվության միջոցի կիրառման որոշման օրվա դրությամբ խախտումը վերացված լինելու վերաբերյալ
Պատասխանատվության միջոց կիրառելու որոշման պահին Կենտրոնական բանկի կողմից արձանագրված խախտումները Ընկերության կողմից մասնակի վերացված են:

Պատասխանատվության միջոցի կիրառման որոշման ամսաթիվը
05/08/2026