«Մանիտուն» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին
Հայտարարություն
ՀՀ կենտրոնական բանկի կողմից կիրառված պատասխանատվության միջոցի վերաբերյալ
Թույլ տրված խախտումը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից իրականացվել է «ՄԱՆԻՏՈՒՆ» ՍՊԸ-ի (լիցենզիա՝ թիվ 16, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Փափազյան 12շ, բն. 1) (այսուհետ՝ Ընկերություն) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ներհատուկ ռիսկի, կառավարման որակի գնահատում:
Գնահատման արդյունքներով արձանագրվել են Ընկերության կողմից թույլ տրված՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և վերջինիս հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով սահմանված որոշ պահանջների խախտումներ:
Խախտման համար կիրառված պատասխանատվության միջոցը
Խախտումը թույլ տալու համար Ընկերության նկատմամբ կիրառվել է 1,300,000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով տուգանք, ինչպես նաև նախազգուշացում՝ խախտումներն սահմանված ժամկետում վերացնելու, ինչպես նաև ձեռնարկված միջոցառումների և դրանց արդյունքների վերաբերյալ Կենտրոնական բանկ 5-օրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնելու հանձնարարականով։
Տեղեկատվություն պատասխանատվության միջոցի կիրառման որոշման օրվա դրությամբ խախտումը վերացված լինելու վերաբերյալ
Պատասխանատվության միջոց կիրառելու որոշման պահին Կենտրոնական բանկի կողմից արձանագրված խախտումները Ընկերության կողմից վերացված չեն:
Պատասխանատվության միջոցի կիրառման որոշման ամսաթիվը
05/08/2026