«ՄոբիԴրամ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության նկատմամբ պատասխանատվության միջոցի մասին
Հայտարարություն
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կիրառված պատասխանատվության միջոցի վերաբերյալ
Թույլ տրված խախտումը
Գործող իրավակարգավորումների համաձայն՝ բանկերը և այլ ֆինանսական կազմակերպությունները, որոնք ՀՀ կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից տրված լիցենզիայի համաձայն իրավասու են մատուցելու վճարահաշվարկային ծառայություններ, կարող են արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի հետ համագործակցել հայաստանյան վճարահաշվարկային համակարգի միջոցով՝ Կենտրոնական բանկի թույլտվությամբ:
Վերոգրյալի ներքո Կենտրոնական Բանկն իր կողմից իրականացվող վերահսկողության շրջանակներում պարզել է, որ «ՄոբիԴրամ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպությունը (այսուհետ՝ Ընկերություն) (լիցենզիա թիվ 15, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արգիշտի փողոց 4/1) համագործակցել է արտասահմանյան վճարահաշվարակային համակարգի հետ՝ առանց Կենտրոնական բանկի թույլտվության:
Խախտման համար կիրառված պատասխանատվության միջոցը
Խախտումը թույլ տալու համար Ընկերության նկատմամբ կիրառվել է նախազգուշացում:
Տեղեկատվություն պատասխանատվության միջոցի կիրառման որոշման օրվա դրությամբ խախտումը վերացված լինելու վերաբերյալ
Պատասխանատվության միջոց կիրառելու որոշման պահին Կենտրոնական բանկի կողմից արձանագրված խախտումը վերացված է:
Պատասխանատվության միջոցի կիրառման որոշման ամսաթիվը
06/07/2026