«ԴԻՋԻՍԵՅՖ» ՎՄ ՓԲԸ նկատմամբ պատասխանատվության միջոցի մասին
Հայտարարություն
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կիրառված պատասխանատվության միջոցի վերաբերյալ
Թույլ տրված խախտումը
ՀՀ տարածքում գործունեություն ծավալող վարկային կազմակերպությունները պարտավոր են պահպանել ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հիմնական տնտեսական նորմատիվները և դրանց սահմանաչափերը: Նշված պահանջի նպատակն է ապահովել վարկային կազմակերպությունների ֆինանսական կայունությունը, վճարունակությունը և ռիսկերի արդյունավետ կառավարումը:
Վերոգրյալի ներքո` ՀՀ կենտրոնական բանկն իր կողմից իրականացվող վերահսկողության շրջանակներում պարզել է, որ «ԴԻՋԻՍԵՅՖ» ՎՄ ՓԲԸ-ն (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Էրեբունի 17/1, 2-25 տարածք) 2025թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ չի պահպանել նորմատիվային ընդհանուր կապիտալի նվազագույն չափը և ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցության չափը (Ն1 նորմատիվը):
Խախտման համար կիրառված պատասխանատվության միջոցը
Խախտումը թույլ տալու համար վարկային կազմակերպության նկատմամբ կիրառվել է տուգանք 500.000 ՀՀ դրամ գումարի (հինգ հարյուր հազար) չափով, ինչպես նաև նախազգուշացում՝ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարականով:
Տեղեկատվություն պատասխանատվության միջոցի կիրառման որոշման օրվա դրությամբ խախտումը վերացված լինելու վերաբերյալ
Թույլ տրված խախտումը վերացվել է:
Պատասխանատվության միջոցի կիրառման որոշման ամսաթիվը
03/07/2026