Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է 128.8 միլիոն ՀՓԻ (մոտ 175 միլիոն ԱՄՆ դոլար) նոր 36-ամսյա «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների (SBA) համաձայնագիրը Հայաստանի համար
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է 128.8 միլիոն ՀՓԻ (մոտ 175 միլիոն ԱՄՆ դոլար) նոր 36-ամսյա «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների (SBA) համաձայնագիրը Հայաստանի համար։ Սա ուղղված է բարեփոխումների շարունակականության ու մակրոտնտեսական կայունության ապահովմանը և արտաքին ռիսկերից ապահովագրությանը։
ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է մնալ կայունության ապահովման կենտրոնական դերակատարներից։ ԱՄՀ հաղորդագրությունում մասնավորապես նշվում է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության նոր շրջանակի դերը գնաճը 3 տոկոս նպատակին վերադարձնելու գործում։ Տվյալների վրա հիմնված տոկոսադրույքի քաղաքականությունը, լողացող փոխարժեքն և պահուստների բավարար մակարդակը շարունակում են պաշտպանել տնտեսությունը համաշխարհային ցնցումներից։
ՀՀ բանկային համակարգը գնահատվում է լավ կապիտալացված, իրացվելի և ընդհանուր առմամբ դիմացկուն, չնայած աճող վարկային ռիսկերը պահանջում են զգոնություն կարգավորող մարմնից։ Վերահսկողության շրջանակների ամրապնդումը, մակրոպրուդենցիալ գործիքակազմի ընդլայնումը և սթեյբլքոյնների կարգավորումը շարունակում են մնալ ֆինանսական կայունությունը պահպանելու գործում առաջնահերթություններ, մինչդեռ ավելի լայն կառուցվածքային բարեփոխումները նպաստում են կայուն, ներառական աճին:
Հաղորդագրությանը ծանոթացեք անցնելով հղումով: