«Կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի բովանդակության նկատմամբ պահանջներ» կանոնակարգի նախագծի մասին դիտարկումներ

2025թ․ հուլիսի 4-ին ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը: Կենտրոնական բանկը, հավատարիմ մնալով թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին, հայտարարել էր հանրային քննարկում օրենքի կիրարկման համար անհրաժեշտ կարգավորումների նախագծերի շուրջ: 

Ներկայացված նախագծերի մասով ստացվել են ոլորտի ներկայացուցիչների կարծիքներն ու առաջարկները, որոնց շուրջ, ինչպես հայտարարվել էր, Կենտրոնական բանկում կազմակերպվել է քննարկում  այդ դիտարկումները ներկայացրած անձանց ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Այդ համատեքստում ներկայացնում ենք «Կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի բովանդակության նկատմամբ պահանջներ» կանոնակարգի նախագծի վերաբերյալ ստացված դիտարկումները, ինչպես նաև Կենտրոնական բանկի կարծիքը ներկայացված դիտարկումների մասին: 

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն անձանց, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել նախագծի հանրային քննարկմանը: Ներկայացված մնացած նախագծերի մասին ամփոփագրերը կհրապարակվեն ոլորտի ներկայացուցիչների հետ՝ դրանց քննարկումներից հետո:

«Կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները» կանոնակարգ 7/04-ի վերաբերյալ հանրային դիտարկումներ