ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը Ալմաթիում մասնակցել է Ղազախստանի ֆինանսիստների XIII համագումարին
Նոյեմբերի 14-ին Ալմաթիում կայացել է «Ղազախստանի ֆինանսիստների XIII համագումարը», որը միավորել է կենտրոնական բանկերի, ֆինանսական հաստատությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Միջոցառման ընթացքում մասնակիցները քննարկել են ֆինանսական ոլորտի արդի մարտահրավերներն ու միտումները, ներառյալ տնտեսական անորոշությունը, ֆինանսական ծառայությունների թվայնացումը, ֆինանսական շուկաների զարգացումը, ինչպես նաև սպառողների պաշտպանության հարցերը։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը մասնակցել է «Financial Systems in an Era of Economic Turbulence and Digital Transformation» թեմայով պանելային քննարկմանը։ Քննարկման ընթացքում նա ներկայացրել է ֆինանսական կայունության ապահովման ուղղությամբ Հայաստանի փորձը, խոսել անորոշության պայմաններում արդյունավետ քաղաքականությունների մշակման մասին և ընդգծել թվային տեխնոլոգիաների դերը՝ ֆինանսական համակարգերը ավելի արդյունավետ և մատչելի դարձնելու գործում։