Հանդիպում ԱՄՀ ներկայացուցիչների հետ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մարտի 20-ին ամփոփիչ հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ:

Իվա Պետրովան ներկայացրել է առաքելության այցի հիմնական արդյունքներն ու ամփոփումները:

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարները: