Վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ` 7.75 տոկոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ` 7.75%

Մարտի 10-ի նիստում ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7.75%:

Խորհուրդը գտնում է, որ 2009 թ. մարտի 3-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ գնաճային ճնշումների առաջացման վերաբերյալ ներկայացված գնահատումները` պայմանավորված ազգային արժույթի արժեզրկմամբ, շարունակում են մնալ իրատեսական: Այս առումով տոկոսադրույքների արդեն իսկ 1.0 տոկոսային կետով բարձրացումն ապահովում է տվյալ պահին գնաճի նպատակային թիրախից շեղումները նվազեցնելու և տնտեսական աճին աջակցելու խելամիտ համակցումը:

Միաժամանակ խորհուրդը միակարծիք է, որ ներքին և արտաքին տնտեսական ներկա զարգացումների պահպանման պարագայում չի բացառվում տոկոսադրույքների հետագա ճշգրտումը: