Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 7.50 տոկոս
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 7.50 տոկոս
2008 թվականի օգոստոսի 4-ի նիստում ԿԲ խորհուրդը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.50%:
Թեև 2008 թվականի հուլիսին հունիսի նկատմամբ արձանագրվել է 2,2% գնանկում՝ 12-ամսյա գնաճը ավելանալով շուրջ 1 տոկոսային կետով կազմել է 10,7%:
ԿԲ խորհուրդը հաստատեց, որ չնայած պարենային որոշ ապրանքների միջազգային գների նախորդ ամիսներին արձանագրված նվազման միտումը շարունակվել է, սակայն վերջինս դարձյալ չի արտահայտվել ներքին գների վրա: Միաժամանակ, չնայած հուլիս ամսվա երկրորդ կեսից նավթի միջազգային գների որոշակի նվազմանը, վերջինիս հետագա փոփոխությունների ուղղության վերաբերյալ անորոշությունները շարունակում են պահպանվել: Այս պարագայում, չեն թուլացել նաև գնաճի ներուժի երկրորդային ազդեցությունները, ինչը շարունակում է արտահայտվել ոչ պարենային ապրանքների գներում և ծառայությունների սակագներում:
Հաշվի առնելով գնաճի բարձր տեմպերի պահպանումը և կարևորելով գնաճային սպասումների մեղմման և նպատակային թիրախից շեղումների նվազեցման խնդիրները՝ ԿԲ-ի խորհուրդը մնում է այն համոզման, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետագա ճշգրտումը կախված կլինի առաջիկա ամիսներին համաշխարհային շուկաներում ապրանքների գների վերոնշյալ միտումներին ներքին գների արձագանքման արագությունից և չափից: