Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 6.25 տոկոս
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 6.25 տոկոս
2008 թ. մարտի 4-ի նիստում ԿԲ խորհուրդը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.25%:
2008 թ. փետրվարին հունվարի նկատմամբ արձանագրվել է 1.1% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 7.5%՝ 0.9 տոկոսային կետով բարձր լինելով նախորդ տարվա վերջում արձանագրված մակարդակից:
ԿԲ խորհուրդը հաստատեց, որ նախորդ կանխատեսումներում մատնանշված համաշխարհային շուկաներում գնաճային միտումների խորացման վերաբերյալ ռիսկերը սկսում են դրսևորվել և ամենայն հավանականությամբ կպահպանվեն մոտ ապագայում:
Միաժամանակ, սկսում են արտահայտվել նաև նախորդ ժամանակահատվածից փոխանցվող հավելուրդային պահանջարկի ազդեցությունները: Առաջիկայում մասնավոր սպառման աճի տեմպերի ավելացումն ու առավել ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակում են պահպանել գնաճային ճնշումներ:
ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ առկա գնաճային ճնշումները կրում են հիմնականում արտաքին զարգացումների ազդեցությունը, որոնց չեզոքացումը դրամավարկային քաղաքականության գործիքների միջոցով հնարավոր չէ: Այս պայմաններում դրամավարկային քաղաքականության աստիճանական խստացումը ուղղված է նշված զարգացումների երկրորդային ազդեցությունների և դրանցով պայմանավորված գնաճային սպասումների մեղմմանը: