Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 6.00 տոկոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 6.00 տոկոս

2008 թ. փետրվարի 4-ի նիստում ԿԲ խորհուրդը բարձրացրեց ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.00%:

2008 թ. հունվարին 2007 թ-ի դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է  2.4% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.6%՝ պահպանվելով նախորդ տարվա վերջում արձանագրված մակարդակում:

ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ համաշխարհային շուկայում ձևավորված բարձր գնաճային միջավայրը դեռևս պահպանվում է և հիմքեր չի ստեղծում ներքին տնտեսությունում գնաճային ճնշումների թուլացման համար: Միաժամանակ, ներքին միջավայրի զարգացումները շարունակելու են պայմանավորվել մասնավոր սպառման աճի բարձր տեմպերով՝ կրելով նաև 2008 թ-ին սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը:

ԿԲ խորհուրդը գտնում է, որ նշված գնաճային ճնշումները պահպանվելու են ամբողջ տարվա ընթացքում և դրամավարկային պայմանների աստիճանական խստացման միջոցով միայն հնարավոր կլինի մեղմել գնաճային սպասումները և գնաճը պահպանել նպատակային թիրախի սահմաններում: