Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվեց 0.50 տոկոսային կետով և սահմանվեց 5.50 տոկոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվեց 0.50 տոկոսային կետով և սահմանվեց 5.50 տոկոս

2009 թ. հուլիսի 7-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.50 տոկոսային կետով՝ սահմանելով այն 5.50%:

2009 թ. հունիսին մայիսի նկատմամբ արձանագրվել է 0.3% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.6%` շուրջ 1.0 տոկոսային կետով ցածր լինելով ԿԲ-ի կանխատեսումներից:

ԿԲ խորհուրդը փաստեց, որ միջազգային շուկաներում որոշ ապրանքատեսակների գների աճը, ազգային արժույթի փոխարժեքի կայունության պայմաններում, արտահայտվել է նաև այդ ապրանքների ներքին գներում: Այդուհանդերձ, գնահատվածից զգալիորեն ավելի արագ տեմպերով տնտեսական անկման պայմաններում ընդհանուր առմամբ ձևավորվել է ներքին ցածր գնաճային միջավայր:

Խորհուրդը գտնում է, որ չնայած  կառավարության հակաճգնաժամային ծրագրի ընթացքից և համաշխարհային տնտեսության վերականգնման հնարավոր ժամկետներից ու տեմպերից կախված էական անորոշությունների պահպանմանը, նպատակահարմար է շարունակել տոկոսադրույքների նվազեցումը` զուգակցելով այն ծավալային ընդլայնման ակտիվ իրականացմամբ: