Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվեց 0.25 տոկոսային կետով և սահմանվեց 6.00 տոկոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվեց 0.25 տոկոսային կետով և սահմանվեց 6.00 տոկոս

2009 թ. հունիսի 9-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.00%:

2009 թ. մայիսին ապրիլի նկատմամբ արձանագրվել է 1.6% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.4%` շարունակելով գտնվել նպատակային միջակայքի ստորին հատվածում:

ԿԲ խորհուրդը փաստեց, որ գնաճի ընթացիկ զարգացումները հիմնականում համահունչ են կանխատեսվող ժամանակահատվածի համար նախանշված ուղղություններին: Այնուամենայնիվ, պայմանավորված ՀՆԱ-ի` սպասվածի համեմատ ավելի արագ տեմպերով նվազմամբ և արտարժույթի շուկայում նոր հավասարակշռության հաստատմամբ, այս պահին գերակշռում է գնաճային ռիսկերի դրսևորման ցածր հավանականությունը:

Խորհուրդը գտնում է, որ վերոնշյալ զարգացումների պայմաններում նպատակահարմար է շարունակել  տոկոսադրույքների իջեցման և ծավալային ընդլայնման ակտիվացման քաղաքականությունը` վարկավորումը խթանելու և տնտեսության վերականգնման տեմպերն արագացնելու նպատակով: