ԿԲ նախագահի այցը Ֆրանկֆուրտ

ԿԲ նախագահի այցը Ֆրանկֆուրտ

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նոյեմբերի 1-2-ը գտնվելու է Ֆրանկֆուրտում, որտեղ մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական նիստին:

Նիստի ժամանակ քննարկվելու են KfW բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրերի իրականացման ընթացքը, ինչպես նաև նոր վարկային ծրագրեր սկսելու հնարավորությունը: