ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը
ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և Ֆինանսական վարչության պետ Արթուր Նախշիկյանը մեկնեցին Բեսիչի, Մոնտենեգրո, որտեղ մասնակցելու են Արժույթի միջազգային հիմնադրամի / Համաշխարհային բանկի Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:
Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպման ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները. Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի առջև քաղաքականության իրականացման առումով ծառացած մարտահրավերները, Ճգնաժամային կառավարման լավագույն պրակտիկաները, ԱՄՀ և Համաշխարհային Բանկի ընթացիկ գործընթացները, Համաշխարհային Բանկի արձագանքը ներկա ճգնաժամին և Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի արձագանքը Արևելյան Եվրոպայի ֆինանսական ճգնաժամին:
ԿԲ նախագահը հանդիպելու է Հոլանդիայի փոխվարչապետ Ուոթեր Բոոսի և Արժույթի միջազգային հիմնադրամի / Համաշխարհային բանկի Հոլանդիայի ենթախմբի նախագահ, Հոլանդիայի ազգային բանկի նախագահ Նութ Վելլինկի հետ: