ԿԲ նախագահի այցը Ֆրանկֆուրտ

ԿԲ նախագահի այցը Ֆրանկֆուրտ

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն այսօր մեկնեց Ֆրանկֆուրտ, որտեղ մայիսի 7-8-ը մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական նիստին: Նիստի ժամանակ քննարկվելու են փոքր և միջին ձեռնարկությունների աջակցության, բնակարանային շուկայի կայուն զարգացման և վերականգնվող էներգետիկայի զարգացման վարկային ծրագրերի հարցերը:

Այդ ծրագրերի շրջանակներում գերմանական KfW բանկի հետ բանակցություններ են վարվելու նոր միջոցներ ներգրավելու վերաբերյալ: