ԿԲ նախագահի այցը Ֆրանկֆուրտ
ԿԲ նախագահի այցը Ֆրանկֆուրտ
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը դեկտեմբերի 21-ին մեկնելու է Ֆրանկֆուրտ, որտեղ աշխատանքային հանդիպումներ է ունենալու KfW բանկի փոխնախագահների և ծրագրերի ղեկավարների հետ:
Հանդիպումներին քննարկվելու են «Եվրոպական հարևանության բիզնեսի խրախուսման» հիմնադրամին Հայաստանի անդամակցության, ինչպես նաև «Կայուն բնակարանային ֆինանսավորման շուկայի զարգացման» ծրագրին 27 մլն ԵՎՐՈ գումարի լրացուցիչ վարկային միջոցների տրամադրման հարցերը: