ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և Ֆինանսական վարչության պետ Արթուր Նախշիկյանը հունիսի 10-13-ը մեկնելու են Երուսաղեմ, Իսրայել, որտեղ մասնակցելու են Արժույթի միջազգային հիմնադրամի / Համաշխարհային բանկի Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:

Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպման ընթացքում քննարկվելու են «Վերջին տնտեսական զարգացումները Հարավային և Արևելյան Եվրոպայում», «Ճգնաժամի դասերը բանկային և ֆինանսական շուկաների վերահսկման ոլորտում», «Ֆինանսական կայունությունն առաջ է ընթանում» և «Մաքուր էներգիա և աճ» թեմաները: