ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մասնակցելու է Միջպետական բանկի խորհրդի նիստին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մասնակցելու է Միջպետական բանկի խորհրդի նիստին

Այսօր ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնեց Մոսկվա` մասնակցելու Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին:

Նիստին քննարկվելու են Միջպետական բանկի խորհրդի նախագահի ընտրության, 2009 թ. բանկի գործունեության, տարեկան ֆինանսական հաշվետվության, շահույթի բաշխման, ինչպես նաև ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներին անցնելու հարցերը:

Հանդիպմանը կքննարկվեն Միջպետական բանկի անդամ երկրների ազգային արժույթների կիրառման վրա հիմնված վճարահաշվարկային համակարգի զարգացման, բանկի առաքելության և զարգացման գաղափարախոսության, ներդրումային գործիքների ընդլայնման հարցերը: