ՀՀ կենտրոնական բանկի նախագահը կմասնակցի Ռուսաստանի բանկի 150-ամյակին նվիրված միջոցառումներին
ՀՀ կենտրոնական բանկի նախագահը կմասնակցի Ռուսաստանի բանկի 150-ամյակին նվիրված միջոցառումներին
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 17-ին կմեկնի Մոսկվա, որտեղ կմասնակցի Ռուսաստանի բանկի 150-ամյակին նվիրված միջոցառումներին և Կենտրոնական բանկերը և համաշխարհային տնտեսության զարգացումը. նոր մարտահրավերներ և հայացք դեպի ապագան թեմայով կազմակերպվելիք միջազգային համաժողովին:
Զեկույցներով հանդես կգան Ռուսաստանի բանկի նախագահ Սերգեյ Իգնատևը, Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Ժան-Կլոդ Տրիշեն, Անգլիայի բանկի կառավարիչ Մերվին Քինգը, Ֆինլանդիայի բանկի կառավարիչ Էրկի Լիիկանենը, ԱՄՀ-ի տնօրեն-կառավարչի առաջին տեղակալ Ջոն Լիպսկին, Միջազգային հաշվարկների բանկի գլխավոր կառավարչի առաջին տեղակալ Էրվե Հանունը:
Միջոցառումներին մասնակցելու են 30 երկրների կենտրոնական/ազգային բանկերի ղեկավարներ: