ԿԲ նախագահը և առևտրային բանկերի ղեկավարները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի և վարչապետի հետ
ԿԲ նախագահը և առևտրային բանկերի ղեկավարները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի և վարչապետի հետ
Հուլիսի 5-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Հայաստանի բանկերի միության խորհրդի արտագնա նիստը, որին մասնակցում էր նաև Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Նշվել է, որ բանկային համակարգի կողմից ԼՂՀ-ում իրականացվել են 14 մլրդ դրամի վարկային ներդրումներ: Առևտրային բանկերի ղեկավարները քննարկել են ԼՂՀ-ում ներդրումների ծավալներն ավելացնելու ուղղությամբ տարբեր գործիքների և մեխանիզմների կիրառման, ինչպես նաև ԼՂՀ բանկային համակարգի աշխատակիցների վերապատրաստման հարցերը:
Նույն օրը ԿԲ նախագահը և առևտրային բանկերի ղեկավարները հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ ու ներկայացրել արտագնա նիստի արդյունքները: ԼՂՀ իշխանությունները խոսել են հանրապետության տնտեսության զարգացման իրենց ծրագրերի մասին և նշել, որ ակնկալում են բանկիրների ակտիվ մասնակցությունն այդ ծրագրերի իրագործման գործում: