ՀՀ կենտրոնական բանկի նախագահը կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ֆինանսների, էկոնոմիկայի նախարարների և կենտրոնական բանկերի նախագահների նիստին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ֆինանսների, էկոնոմիկայի նախարարների և կենտրոնական բանկերի նախագահների նիստին

Այսօր ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնեց Մոսկվա, որտեղ մասնակցելու է ԱՊՀ անդամ երկրների ֆինանսների, էկոնոմիկայի նախարարների ու կենտրոնական բանկերի նախագահների նիստին և Եվրասիական տնտեսական միության (ԵվրԱզԵՍ) անդամ երկրների ֆինանսատնտեսական քաղաքականության խորհրդի 7-րդ նիստին:

Հանդիպման ժամանակ ելույթ են ունենալու ՌԴ փոխվարչապետ, ՌԴ ֆինանսների նախարար Ա. Կուդրինը և ԵվրԱզԵՍ-ի գլխավոր քարտուղար Տ. Մանսուրովը: