ՀՀ կենտրոնական բանկի նախագահը կառավարական պատվիրակության կազմում մեկնեց Բոնն

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը կառավարական պատվիրակության կազմում մեկնեց Բոնն

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ՀՀ կառավարական պատվիրակության կազմում մեկնեց Բոնն, մասնակցելու Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական բանակցություններին:

Բանակցությունների ընթացքում քննարկվելու են մասնավոր տնտեսության խթանման, բնակարանաշինության կայուն շուկայի ստեղծման, բնակտարածքի ֆինանսավորման կայուն շուկայի ստեղծման, «Ավանդների երաշխավորման հիմնադրամի» հարցեր, ինչպես նաև կայուն զարգացմանը, էներգետիկային, շրջակա միջավայրին, ժողովրդավարության, համայնքային զարգացման և նորմատիվ իրավական դաշտի զարգացմանն ուղղված վարկային ծրագրերի հարցերը:

Այցելության ընթացքում հանդիպումներ են նախատեսված Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունում: