ԿԲ նախագահի այցը Բիշկեկ
ԿԲ նախագահի այցը Բիշկեկ
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը սեպտեմբերի 10-13-ը Բիշկեկում (Ղրղզստան) մասնակցելու է Միջին Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 22-րդ նիստին:
Կառավարիչների ակումբի նիստում քննարկվելու է «Դրամավարկային քաղաքականությունը գլոբալ ֆինանսական ճգնաժամի պայմաններում» թեման: