Արթուր Ջավադյանն ընդունել է Լեհաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Անդրզեյ Պարաֆյանովիչի գլխավորած պատվիրակությանը
Արթուր Ջավադյանն ընդունել է Լեհաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Անդրզեյ Պարաֆյանովիչի գլխավորած պատվիրակությանը
Մայիսի 23-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Լեհաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Անդրզեյ Պարաֆյանովիչի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությունը Երևանում է Հայաստանի և Լեհաստանի ֆինանսական հետախուզության մարմինների միջև համագործակցության շրջանակում:
Հանդիպմանը լեհական կողմն առաջարկել է ֆինանսական վերահսկողության ոլորտում Հայաստանի և Լեհաստանի համապատասխան մարմինների միջև փորձի փոխանակում իրականացնել, ինչը հավանության է արժանացել:
Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ներկայացուցիչները Լեհաստանի պատվիրակության անդամներին ներկայացրել են Հայաստանի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգը: