ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան ժողովին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան ժողովին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը հունիսի 24-27-ը մասնակցելու են Բազելում (Շվեյցարիա) գումարվող Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան ժողովին:

Ժողովի ընթացքում քննարկվելու են բանկի գործունեության հետ կապված հարցեր: