ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի «Արմենիա» մասնաճյուղի բացմանը

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի «Արմենիա» մասնաճյուղի բացմանը 

Այսօր տեղի է ունեցել Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի «Արմենիա» մասնաճյուղի բացումը, որին ներկա են եղել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:  

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, մասնավորապես, իր խոսքում նշել է, որ նման մասնաճյուղեր չունեն անգամ եվրոպական որոշ երկրներ: Նա ասել է, որ բանկի հերթական մասնաճյուղի բացումը գրավական և ապացույց է ներդրողների համար, որ Հայաստանում իրականացվող ներդրումներն արդարացված են, իսկ երկրի ֆինանսական կայունությունը բարձր է: Լինելով գյուղատնտեսական ծրագրերի առաջատարը, բանկը դիվերսիֆիկացրել է բիզնեսը և բարձրացնելով հաճախորդների սպասարկման և ֆինանսական կրթվածության մակարդակը, հասել մեծ հաջողությունների:

Հյուրերը ծանոթացել են նորաբաց «Արմենիա» մասնաճյուղի պայմաններին, որը նախատեսված է դրամական մեծ հոսքեր ապահովող ֆիզիկական ու իրավաբանական անձանց սպասարկման համար: