Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը նվիրված կլոր սեղան

Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը  նվիրված կլոր սեղան

Այսօր ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել կլոր սեղան, որին մասնակցել են Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմնադիր դոկտոր Խոսե Պինիերան, ԿԲ խորհրդի, կառավարության, մասնավոր հատվածի, հասարակական կազմակերպությունների, ՀՀ-ում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Հանդիպմանը քննարկվել են կուտակային կենսաթոշակային համակարգին առնչվող հարցեր:

Կլոր սեղանի ընթացքում դոկտոր Խոսե Պինիերան մանրամասն ներկայացրել է Չիլիում իրականցված կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկը, անցումային ընթացքը և վերջինիս ազդեցությունը չիլիական տնտեսության վրա: Նա, որպես հաջողված կենսաթոշակային բարեփոխումների օրինակ, ներկայացրել է նաև Պերուի փորձը: