ԿԲ նախագահի այցը Վիեննա

ԿԲ նախագահի այցը Վիեննա

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 23-24-ը Վիեննայում մասնակցելու է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային վերահսկողների խմբի 25-րդ համաժողովին:

Համաժողովի ընթացքում, որին մասնակցում են 20 երկրներ, տեղի է ունենալու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային վերահսկողների խմբին Հայաստանի կենտրոնական բանկի անդամության պաշտոնական արարողությունը:

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային վերահսկողների խմբի համաժողովի մասնակիցները քննարկելու են նաև կոնսոլիդացված վերահսկողությանը, Բազել III-ի կիրառությանը, բանկային վերահսկողության ժամանակակից մարտահրավերներին վերաբերող հարցեր:

Այցի շրջանակում նախատեսված են նաև մի շարք գործնական հանդիպումներ: