ԿԲ նախագահի այցը Ֆրանկֆուրտ
ԿԲ նախագահի այցը Ֆրանկֆուրտ
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ապրիլի 2-5-ը հայկական պատվիրակության կազմում գտնվելու է Ֆրանկֆուրտում, որտեղ մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական նիստին:
Նիստի ժամանակ քննարկվելու են KfW բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրերի իրականացման ընթացքը, ֆինանսական ոլորտում գերմանա-հայկական համագործակցության հարցերը:
Պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու Գերմանիայի Տնտեսական համագործակցության նախարարությունում: