ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մասնակցելու է Միջպետական բանկի խորհրդի նիստին
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մասնակցելու է Միջպետական բանկի խորհրդի նիստին
Այսօր ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին:
Նիստին քննարկվելու են Միջպետական բանկի 2010 թ. գործունեության հաշվետվության, տարեկան ֆինանսական հաշվետվության, 2011 թ. 9 ամիսների ընթացքում բանկի գործունեության, 2012 թ. բյուջեի հաստատման, բանկի տարեկան աուդիտի իրականացման նպատակով ընկերության ընտրության հարցերը:
Արթուր Ջավադյանը հանդիպելու է նաև ՌԴ կենտրոնական բանկի նախագահ Սերգեյ Իգնատևի հետ: