ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ տարեկան հանդիպումներին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ տարեկան հանդիպումներին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ՀՀ պատվիրակության կազմում հոկտեմբերի 8-14-ը մասնակցելու է Տոկիոյում կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2012 թ. տարեկան ժողովին:

ԿԲ նախագահը կմասնակցի ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումների պլենար նիստերին, ԱՄՀ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:

Հանդիպումներ են նախատեսված Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ռուդ Տրեֆերսի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Մասուդ Ահմեդի, ԱՄՀ Հոլանդիայի ենթախմբի երկրների մասով գործադիր տնօրեն Մեննո Սնելի, Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի փոխտնօրեն Դիմիտրիս Ցիցիրագոսի և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Թոմաս Տելմայի, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի  Թուրքիայի, Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Օլիվյե Դեշամի հետ: