Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովի այցը Հայաստան

Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովի այցը Հայաստան

Նոյեմբերի 14-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սևծովյան առևտրի և զարգացման բանկի պատվիրակությունը` բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել 2012 թ-ին Հայաստանում կայանալիք Սևծովյան առևտրի և զարգացման բանկի տնօրենների տարեկան նիստի, ինչպես նաև բիզնես-համաժողովի կազմակերպչական աշխատանքները քննարկելու նպատակով:

Բարձր գնահատելով Սևծովյան առևտրի և զարգացման բանկի և Հայաստանի միջև երկարամյա և արդյունավետ համագործակցությունը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի կայանալիք տարեկան նիստի և բիզնես-համաժողովի արդյունքում առկա հարաբերություններն ավելի կխորանան և կավելանան բանկի կողմից Հայաստանում ֆինանսավորվող ծրագրերի քանակը:

Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, առանձնացրել է հետճգնաժամային շրջանում ՀՀ իշխանությունների և ՀՀ ԿԲ կողմից իրականացվող քաղաքականությունը: Նա Հայաստանը գնահատել է որպես ներդրումների համար գրավիչ երկիր, ինչն իր արտացոլումը կունենա 2012 թ-ին կայանալիք միջոցառումներում: Բիզնես-համաժողովը հայ գործարարներին հնարավորություն կտա բանկի հետ միասին նախաձեռնել նոր նախագծեր համապատասխան ֆինանսավորմամբ:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ նախատեսվող միջոցառումները կիրականացվեն բարձր մակարդով և իր կողմից պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել կազմակերպչական հարցերում:

Կողմերը քննարկեցին նաև միջազգային ֆինանսական շուկաներում տիրող իրավիճակը: