Կենտրոնական բանկի նախագահը հանդիպել է Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը

Կենտրոնական բանկի նախագահը հանդիպել է Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը

Դեկտեմբերի 16-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսին և Հոնգ-Կոնգի «Ընկերությունների Գլոբալ Խմբի» նախագահ Ջոննի Հոնին:

Ողջունելով հյուրերին, ԿԲ նախագահը նշել է, որ վերջին տարիներին գլոբալիզացիայի հետևանքով աճել է տարբեր երկրների տնտեսությունների ինտեգրման աստիճանը, ինչը նաև իր ազդեցությունն է թողնում Հայաստանի վրա: Նա ասել է, որ Կենտրոնական բանկը քայլեր է ձեռնարկում Հայաստանի ֆինանսական հատվածի մասնակիցների և նրանց արտասահմանյան գործընկերների միջև առավել խոր համագործակցության քաջալերման համար՝ նշելով, որ Կենտրոնական բանկը մշտապես խրախուսում է օտարերկրյա ներդրումները Հայաստանի ֆինանսական համակարգում:

Բարոնուհի Քերոլայն Քոքսը շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ Հայաստանը դինամիկ զարգանում է: Նա փաստել է, որ անկախությունից ի վեր Հայաստանը զարգացման հսկայական ուղի է անցել: Այս անգամ իր այցի նպատակը տնտեսական բարեփոխումներում Հայաստանին օժանդակելն է:

«Ընկերությունների Գլոբալ Խմբի» նախագահ Ջոննի Հոնը նշել է, որ Հայաստանի տնտեսության մի քանի ոլորտներ մեծ ներդրումային հետաքրքրություններ են ներկայացնում: Հայաստանի մարդկային կապիտալը կարող է մեծ դեր խաղալ ներդրումներ ներգրավվելու երկրի ներուժի իրացման գործում:

Կողմերը քննարկել են հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր: