ԿԲ նախագահը մասնակցելու է Միջպետբանկի խորհրդի նիստին

ԿԲ նախագահը մասնակցելու է Միջպետբանկի խորհրդի նիստին

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին:

Նիստի ժամանակ քննարկվելու են Միջպետական բանկի գործունեության առնչվող հարցեր:

Այցի ընթացքում նախատեսված է Արթուր Ջավադյանի հանդիպումը ՌԴ կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլլինայի հետ: