ԿԲ նախագահի այցը Մոսկվա
ԿԲ նախագահի այցը Մոսկվա
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 38-րդ նիստին:
Կառավարիչների ակումբի նիստի քննարկումները կանցկացվեն ֆինանսական տեխնոլոգիաների՝ գլոբալ միտումների և կարգավորման մոտեցումների թեմայի շուրջ:
Հանդիպումներ են նախատեսված մի շարք կենտրոնական բանկերի և ֆինանսական կառույցների ղեկավարների հետ: