ԿԲ նախագահի այցը Մոսկվա

ԿԲ նախագահի այցը Մոսկվա

Կենտրոնական բանկի պատվիրակությունը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 19-րդ նիստի աշխատանքներին:

Միջոցառման շրջանակում քննարկվելու են Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի և կիբերանվտանգության ընդհանուր համակարգին առնչվող հարցեր:

Նախատեսված են հանդիպումներ գործընկեր կառույցների ղեկավարների հետ: