ԿԲ նախագահի այցը Նիկոսիա

ԿԲ նախագահի այցը Նիկոսիա

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Կիպրոս՝ Նիկոսիա, որտեղ մասնակցելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 2017 թ. տարեկան ժողովին և բիզնես ֆորումին:

Միջոցառման շրջանակում նախատեսված են ԿԲ նախագահի հանդիպումները Եվրոպական ներդրումային բանկի, ՎԶԵԲ, Կիպրոսի կենտրոնական բանկի և միջազգային մի շարք այլ ֆինանսական կառույցների ղեկավարների հետ: