Հանդիպում գործարար հանրության ներկայացուցիչների հետ

Հանդիպում գործարար հանրության ներկայացուցիչների հետ

Հունիսի 29-ին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի  ուսումնահետազոտական կենտրոնում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հանդիպել է գործարար հանրության ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցել են «Մանթաշյանց» գործարարների միության, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի անդամներ:

Ներկայացվել է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը, քննարկվել են տնտեսվարողներին հուզող խնդիրները՝ կապված ֆինանսական և արժութային ռիսկերի կառավարման հետ: