Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Թբիլիսիում մասնակցել է Investor Day 2026 միջոցառմանը
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Թբիլիսիում մասնակցել է Investor Day 2026 միջոցառմանը, որի շրջանակում միջազգային ներդրումային համայնքին ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները և երկարաժամկետ տնտեսական հեռանկարները։
Իր ելույթում ԿԲ նախագահը անդրադարձել է տնտեսական աճի հիմնական շարժիչներին, բանկային համակարգի կայունությանը և ԿԲ դրամավարկային քաղաքականության առանցքային շեշտադրումներին։ Ընդգծվել են նաև ներդրումային ակտիվության, բիզնես վարկավորման աճի, ինչպես նաև դրամավարկային քաղաքականության թափանցիկության և ռիսկերի կառավարման ինստիտուցիոնալ մոտեցումների կարևորությունը։
Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ով ներկայացրել է Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Ներկաների թվում էին նաև մի շարք առաջատար միջազգային ներդրումային ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Firebird, M&G Investments, Morgan Stanley, Citigroup և JPMorgan Chase ընկերություններից։