Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը և ԿԲ խորհրդի անդամ Լևոն Սահակյանը մասնակցել են InsureTek Armenia 2026 միջազգային համաժողովին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը և ԿԲ խորհրդի անդամ Լևոն Սահակյանը մասնակցել են Երևանում անցկացվող InsureTek Armenia 2026 միջազգային համաժողովին։
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի և Global Association of InsureTek Professionals (GAIP) կազմակերպության համագործակցությամբ անցկացվող միջոցառումը մեկ հարթակում է համախմբել ապահովագրական ոլորտի միջազգային առաջատարներին, կարգավորող մարմինների ներկայացուցիչներին, ինշուրթեք նորարարներին և տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին։
Համաժողովի շրջանակում քննարկվել են ապահովագրության թվային փոխակերպման, նորարարական լուծումների ներդրման, միջազգային համագործակցության ընդլայնման և ոլորտի ապագայի ձևավորման առանցքային ուղղությունները։