Աշխատակիցների պատմություններ

Աշխատակիցների պատմություններ

Աշխատակիցների պատմություններ

Ինչու՞ եք որոշել աշխատել ՀՀ ԿԲ-ում:
Կենտրոնական բանկում աշխատելու որոշումս կայացրել եմ հիմնվելով երկու գործոնների վրա՝
Առաջինը ֆինանսական համակարգի հանդեպ ունեցածս մեծ հետաքրքրվածությունն է: Խորապես համոզված եմ, որ աշխատանքի ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվել այն սկզբունքով, թե ինչն ենք շատ սիրում, ինչն է մեզ մոտ առավել լավ ստացվում: Այս դեպքում մեզ վստահված գործն առավել մեծ եռանդով և, դե իհարկե, բարձր արդյունավետությամբ հնարավոր կլինի բարեհաջող ավարտին հասցնել:
Ինչ վերաբերվում է երկրորդ գործոնին՝ գաղտնիք չեմ բացահայտի նշելով ՀՀ Կենտրոնական բանկի լավագույն գործատուներից մեկը լինելու համբավի մասին: Հատկապես շատ եմ կարևորել բանկում տիրող մշտապես զարգանալու և ամեն օր մի նոր բան սովորելու պատրաստ կորպորատիվ մշակույթը:

Ի՞նչն եք գնահատում ԿԲ-ում` որպես աշխատակից:
Շատ եմ գնահատում մասնագիտական աճի և զարգացման բոլոր այն հնարավորությունները, որոնք Կենտրոնական բանկը տրամադրում է: Հավատում եմ, որ լավագույն ներդրումը դա կրթության վրա կատարածն է, որի համար Կենտրոնական բանկը ստեղծում է նպաստավոր պայմաններ:
Սիրում եմ,  երբ ղեկավարը սահմանում է բարձր ուղենիշ, իսկ թիմակիցները ձգտում են հասնել գերազանցության:

Ռուզաննա Ալեքսանյան, Սպառողների զորակցման կենտրոն

Ի՞նչ եք գնահատում ԿԲ-ում։

Ես արդեն երկար ժամանակ է, ինչ աշխատում եմ այստեղ, և այս ընթացքում միշտ բարձր եմ գնահատել այն մարդկանց, ում հետ աշխատում եմ։ ԿԲ-ում դուք աշխատում եք ձեր ոլորտի մասնագետների հետ, ովքեր անընդհատ բարելավվում և զարգանում են՝ համահունչ փոփոխվող աշխարհին և հաղթահարելով մարտահրավերները՝ իրականացնելու ԿԲ առաքելությունը։ Նույնպես կարևորում եմ վստահության և հարգանքի միջավայրը։
Մեկ այլ բան, որ մեծապես գնահատում եմ այստեղ, դա բաց երկխոսության և հաղորդակցության միջավայրն է։ Դուք միշտ կարող եք բարձրաձայնել ձեր մտահոգությունները, քննարկել ինչ-որ բան ձեր գործընկերների հետ, այդ թվում՝ ղեկավար թիմի։ Սա դրական ազդեցություն է ունենում թե՛ արտադրողականության, թե՛ աշխատանքային միջավայրի վրա։ 

Մարգարիտա Խաչատրյան,
ՀՀ ԿԲ քարտուղարություն

Ո՞րն է Ձեր գործառույթը ԿԲ-ում։
Ես աշխատում եմ Դրամավարկային քաղաքականության վարչությունում, որտեղ ղեկավարում եմ ԿԲ-ի նոր քաղաքականության մշակման և իրականացման մեթոդաբանության զարգացումն ու ներդրումը, որը հայտնի է որպես FPAS Mark II։ Նոր մեթոդաբանությունը եզակի է իր տեսակի մեջ՝ հիմնված է ռիսկերի կառավարման մոտեցման վրա, որը առավել արդյունավետ կերպով է լուծում ռիսկերի ու անորոշություններըի հետ կապված խնդիրները՝ ապահովելով Հայաստանի համար ավելի լավ երկարաժամկետ բարեկեցություն։

Ինչպե՞ս որոշեցիք աշխատել ԿԲ-ում։
Ես ծնվել և մեծացել եմ Լոս Անջելեսում և մի քանի տարի աշխատել եմ ռազմավարության և տնտեսական խորհրդատվության ոլորտում՝ կենտրոնանալով անշարժ գույքի ոլորտի վրա։ 2020 թվականից հետո ես զգացի, որ որպես հայ իմ պարտքն է տեղափոխվել Հայաստան iGorts ծրագրի շրջանակներում և ուղղակիորեն նպաստել ուժեղ և զարգացող Հայաաստանի Հանրապետության կառուցմանը։ Հայաստանի Կենտրոնական Բանկը, որպես համաշխարհային մակարդակի հաստատություն՝ կոչված ապահովելու գների և ֆինանսական կայունությունը, եզակի դեր ունի Հայաստանի համար ավելի ամուր և կայուն տնտեսական ապագա խթանելու գործում։ Հաշվի առնելով իմ փորձը, ինչպես նաև իմ անձնական և մասնագիտական նպատակները, ԿԲ-ն ինձ համար կատարյալ աշխատատեղ էր։

Պատմեք ձեր կարիերայի մասին ԿԲ-ում։
ԿԲ-ին միանալուց ի վեր ես ունեցել եմ մի շարք ռազմավարական, երկարաժամկետ նախագծերում ներդրում ունենալու պատիվ՝ տարբեր ոլորտներում։ Սկսել եմ Վիճակագրության վարչությունում, աշխատելով Հայաստանի անշարժ գույքի ոլորտի մի շարք նախագծերի վրա։ Այնուհետև ծառայել եմ որպես Նախագայի տեղակալի օգնական, որտեղ իմ աշխատանքը կենտրոնացած էր Հայաստանի թվային հասարակության և տնտեսության վերափոխման կարևոր երկարաժամկետ զարգացման տեսլականի վրա։ 2022 թվականի աշնանից ես աշխատում եմ Դրամավարկային քաղաքականության վարչությունում՝ հիմնականում կենտրոնանալով ԿԲ նոր FPAS Mark II դրամավարկային քաղաքականության մեթոդաբանության մշակման և իրականացման վրա։

Վահե Ավագյան, Դրամավարկային
քաղաքականության վարչություն

Ինչու՞ է ԿԲ-ն լավ աշխատատեղ։
ԿԲ-ն գնահատում է քո գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև քո կարծիքը։ Բացի այդ, այն աջակցում է մասնագետ դառնալու ճանապարհին։ Ես այս ամենը կամփոփեի մեկ բառով՝ հարգանք։ Դա մոտիվացնում է և ստիպում է անել առավելագույնը՝ ավելի լավ արդյունքներ ապահովելու համար։

Ի՞նչ հնարավորություններ է տալիս ԿԲ-ն։
Որպես Երիտասարդ մասնագետների ծրագրի մասնակից՝ ես ունեմ եզակի հնարավորություն աշխատելու տարբեր ստորաբաժանումներում և տարբեր նախագծերի վրա, որոնցից յուրաքանչյուրն ունի ռազմավարական կարևորություն ԿԲ-ի համար։ Այս կերպ դու շատ բան ես սովորում, աշխատում ես ոլորտի մասնագետների հետ և ձեռք բերում անգնահատելի փորձ և հմտություններ՝ զարգանալով անձամբ և մասնագիտական տեսանկյունից։

 

Էդիտա Ռուստամյան, Երիտասարդ
մասնագետների ծրագրի մասնակից