Աշխատանքային պարտականություններ
  • Պատրաստել ՀՀ կենտրոնական բանկի տարեկան և եռամսյակային համախմբված ֆինանսական հաշվետվությունները
  • Վերլուծել ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունները
  • Իրականացնել ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վիճակի և ֆինանսական արդյունքների շաբաթական/օրական վերահսկողությունը
  • Ուսումնասիրել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները, ապահովել դրան ներդնումը
  • Մշակել և կատարելագործել ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունների վերլուծության մեթոդաբանությունը
  • Մասնակցել ՀՀ կենտրոնական բանկում ֆինանսական կանոնակարգմանն ուղղված կարգերի մշակմանը
  • Կատարել աշխատանքներ արտաքին աուդիտի և ՀՀ կենտրոնական բանկի ներքին աուդիտի հետ
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտներում
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում
  • Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (IFRS) իմացություն
  • ֆինանսական հաշվետվությունները մեկնաբանելու, վերլուծելու կարողություն
  • MS Office և տվյալների վերլուծության այլ գործիքների իմացություն
  • Անգլերենի, ռուսերենի լավ իմացություն
  • Հայերենի ազատ տիրապետում

Ինչպես նաև

  • Հաղորդակցման հմտություններ
  • Վերլուծելու ունակություն
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Համագործակցելու և բանակցելու ունակություն

Որպես առավելություն կդիտվի.

  • ACCA (ուսանող) կամ ՀԱՊ (CAAA) որակավորման առկայությունը,
  • Միջազգային խորհրդատվական կազմակերպություններում (օր.՝ “Big Four”, “Big Ten”) աշխատանքային փորձի առկայությունը,
  • Մեծածավալ տվյալների հետ աշխատելու և լավ փաստաթղթավորման հմտությունները
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592

Ներքին 51-19

Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին