Աշխատանքային պարտականություններ
  • Նախագծել, կարգաբերել և կառավարել լոկալ ցանցի ֆիզիկական (կոմուտատորներ, երթուղիչներ, հրապատեր), տրամաբանական (վիրտուալ ցանցեր) և Wi-Fi ենթակառուցվածքները

  • Կիրառել VPN տեխնոլոգիաներ (IPSec) և երթուղման արձանագրություններ (BGP, OSPF) գլոբալ ցանցերում

  • Ադմինիստրավորել հեռավար միացման համակարգերը

  • Ստեղծել ցանցային սարքավորումների և համակարգերի կլաստերներ, ապահովել պահուստային հնարավորություններ և աշխատանքի անընդհատություն

  • Իրականացնել ցանցային սարքավորումների և կապուղիների մոնիտորինգ, վերլուծել և լուծել առաջացած խնդիրները

  • Պատրաստել և ներկայացնել ցանցի վերաբերյալ հաշվետվություններ

  • Ուսումնասիրել նոր տեխնոլոգիաներ, իրականացնել փորձարկումներ և ապահովել դրանց ներդրումը անհրաժեշտության դեպքում

 

Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն տեխնիկական կրթություն

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համակարգչային ցանցերի ոլորտում

  • Ցանցային արձանագրությունների խորացված գիտելիքներ (Dynamic Routing, Switching, DNS, DHCP)

  • Cisco ցանցային սարքավորումների (երթուղիչներ, պաշտպանիչ համակարգեր) հետ աշխատելու փորձ

  • Ցանցային անվտանգության հիմնական մեխանիզմների լավ իմացություն


Ինչպես նաև.

  • Հաղորդակցման հմտություն

  • Ինքնուրույն խնդիրներ վերլուծելու և խելամիտ լուծում առաջարկելու ունակություն

  • Բանակցելու ունակություն

  • Թիմում աշխատելու հմտություն

  • Վերլուծելու ունակություն

Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն

 

Դիմել աշխատատեղին