Աշխատանքային պարտականություններ
- Լոկալ ցանցի ֆիզիկական (կոմուտատորներ, երթուղիչներ, հրապատեր, լարային համակարգեր), տրամաբանական (վիրտուալ ցանցեր) և Wi-Fi ցանցերի ենթակառուցվածքների ստեղծում, կարգաբերում և կառավարում:
- Նոր տեխնոլոգիաների կիրառման նպատակով ցանցային սարքավորումների հետ կապված տարբեր փորձարկումների, նպատակահարմարության դեպքում ներդնման աշխատանքների իրականացում։
- Ցանցային քաղաքականության, ընթացակարգերի և ստանդարտների մշակում և տարածում։
- Ցանցային սարքավորումների և համակարգերի կլաստերների ստեղծում, պահուստային հնարավորությունների և աշխատանքի անընդհատությանն ուղղված աշխատանքների իրականացում։
- Ցանցային սարքավորումների և կապուղիների մոնիտորինգի համակարգերի ստեղծում, ծագած խնդիրների պարզաբանում, ցանցի վերաբերյալ հաշվետվություններ ներկայացում:
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն - տեխնիկական կրթություն
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ՏՏ ոլորտում որից 3 տարին որպես համակարգչային ցանցերի ադմինիստրատոր
- Ցանցային արձանագրությունների խորացված գիտելիքներ, ներառյալ TCP/IP, DNS, DHCP և VLAN-ներ
- Ցանցային սարքավորումների հետ աշխատելու փորձ, ինչպիսիք են Cisco պաշտպանիչ համակարգհերը և երթուղիչները
- Ցանցերում կիրառվող հիմնական անվտանգության մեխանիզմների իմացություն
- Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ
- Աշխատանքային միջավայրում ինքնուրույն և համատեղ աշխատելու ունակություն
- Վելուծական մտածողություն
- Նախաձեռնողականություն
Որպես առավելություն կդիտվի.
- CCNA կամ ավելի խորացված գիտելիքներ պահանջող հավաստագրի առկայությունը
- Ցանցերի նախագծման աշխատանքներին մասնակցությունը
- Ցանցերի ներդրման իրական նախագծերին մասնակցությունը
- Անգլերեն լեզվի իմացությունը
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն